Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Կաստրոն հավաստիացրել է, որ Չավեսն իրեն լավ է զգում

Կաստրոն հավաստիացրել է, որ Չավեսն իրեն լավ է զգում
05.02.2013 | 12:11

Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի առողջական վիճակն էապես բարելավվել է։ Այդ մասին լրագրողներին հայտնել է Կուբայի նախկին առաջնորդ Ֆիդել Կաստրոն։ Նա ասել է, որ ամեն օր տեղեկություն է ստանում Վենեսուելայի նախագահի առողջության մասին։ Այդ մասին Կաստրոն հայտնել է Կուբայի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ժամանակ։ Նշենք, որ Կուբայի առաջնորդը հանրության առջև չէր երևացել նախորդ տարվա աշնանից։

Դիտվել է՝ 1428

Մեկնաբանություններ